-
16.10.2024|
00:01
Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
-
15.10.2024|
00:05
Սուրբ ես, Տէ՛ր, եւ ի սուրբս հանգուցեալ, եւ մեք սուրբ վկայիւքս աղաչեմք զՔեզ բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին եւ աղաչանօք ամենայն սրբոց Քոց. մի՛ մերժեր զմեզ յողորմութենէ Քումմէ, այլ կեցո՛ զմեզ աղօթիւք սոցին, զի Դու ես բազումողորմ Աստուած. եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
-
14.10.2024|
00:05
Լո՛ւր ձայնից մերոց, Տէր Աստուա՛ծ մեր, ընկա՛լ զաղաչանս մեր, զհամբարձումն ձեռաց մերոց եւ զբանս աղօթից՝ սրբելով զերեկոյի պատարագս մեր ի հոտ անուշից ի հաճոյս Քեզ պատրաստել:
-
13.10.2024|
00:01
Ով փառավորյալ սուրբ Կույս և Մայր հավիտենական մարմնացյալ Բանի, գանձ երկնային շնորհների և բարեխոս մեղավորների. ես` քո անարժան զավակդ, աղաչում եմ քեզ` առաջնորդիր ինձ արցունքի այս հովտում, որ քո Որդու թանկագին արյունը լինի քավություն իմ բազում մեղքերին: Ամեն:
-
12.10.2024|
00:01
Փա՜ռք Քեզ, Տէր Աստուա՛ծ մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցանել:
-
11.10.2024|
00:14
Խաղաղութեամբ Քով, Հոգի՛դ Սուրբ Աստուած ճշմարիտ, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զխորհուրդս, մխիթարեա՛ զանձինս ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր: Անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով:
-
10.10.2024|
00:01
Յամենայն ժամու աղաչանք իմ այս են. ի մեղաց իմոց սո՛ւրբ արա զիս, Տէ՛ր, եւ յօտարէն պահեա՛ զծառայս Քո, մարդասէ՛ր Տէր:
-
09.10.2024|
00:01
Հովի՛ւ քաջ, Հովի՛ւ բարի եւ յաւիտենական, նայեա՛ց եւ ա՛յց արա բանաւոր հօտի Քո, զոր ժողովեցեր առ Քեզ գթութեամբ Քով:
-
08.10.2024|
00:01
Ընկա՛լ, Տէ՛ր, զաղաչանս մեր բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին՝ անարատ ծնողի Միածնի Որդւոյ Քո, եւ աղաչանօք ամենայն սրբոց Քոց եւ աւուրս շնորհիւ:
-
07.10.2024|
00:01
Խաղաղութեամբ Քով, Քրիստոս Փրկի՛չ մեր, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս, ամրացո՛ զմեզ եւ աներկի՛ւղ պահեա յամենայն չարէ: Հաւասարեա՛ զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս Քո, որք Հոգւով եւ ճշմարտութեամբ Քեզ երկիր պագանեն: Վասն զի Ամենասուրբ Երրորդութեանդ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: